Լրահոս
Միջազգային
16:00
04.07.25
154

Սարսափ, որի վերջը չի երևում. օգնություն է աղաղակում Գազան

 

Գազայում հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։ Արաբական Միացյալ Էմիրությունները 12 տոննա դեղորայք է ուղարկել, սակայն դա չի փրկի աղետալի իրավիճակը: Բժիշկներն ահազանգում են՝ անբավարար հիգիենայի պատճառով տարածվել են աղիքային և շնչառական վարակները, մահվան ցուցանիշները երկրում շեշտակի են աճում։ Հրադադարի շուրջ կողմերի համաձայնությունները չեն գործում. Թել Ավիվը նորից ռումբեր է նետել սովից ու հիվանդություններից մեռնող մարդկանց վրա: