Լրահոս
Իրավական
23:42
18.06.25
611

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Img default alt hy

Գործարար Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկաններն օպերատիվ գործողություններն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի տանը։ Սամվել Կարապետյանի եղբյարը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շուրջ 45 քաղաքացու բերման են ենթարկել։

Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը իր աջակցությունն էր հայտնել Եկեղեցուն․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։

Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Կարապետյանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ իրեն չեն կարող կոտրել ապօրինի կալանքով:

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը կբողոքարկի նրան կալանավորելու մասին դատարանի որոշումը։