Լրահոս
Իրավական
12:34
18.06.25
311

Ի՞նչ մեղադրանք են առաջադրել Սամվել Կարապետյանին

Img default alt hy

Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել, այն մեր վստահորդը չի ընդունում։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Նա նշեց, որ միջնորդություն է ներկայացնում դատարան՝ կալանքի սանկցիայի համար։

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը ներկայացրել է, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել

«Իբրև թե հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, սա է մեղադրանքի հիմքում։ Դա բացարձակ իրականության հետ կապ չունի։ Մեղադրանքն առաջադրվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով, տուգանք պատժատեսակ, նաև՝ հանրային աշխատանքներ։ Նման  հոդվածով անձին կալանքի ներկայացնելը վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է»,-ասաց փաստաբանը։