Լրահոս
Իրավական
22:07
17.06.25
186

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է․ իրավապաշտպաններ

Img default alt hy

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է։ Առիթը հակասահմանադրական, հակաբարոյական ու ապազգային հարձակումից Հայ Եկեղեցու պաշտպանության մասին նրա հայտարարությունն է, որին հետևել է կառավարության ղեկավարի անթաքույց ֆեյսբուքյան հրահանգը։

Այս քայլով նշված անձը հերթական անգամ իրեն դուրս է դնում իրավակարգից՝ իր հրահանգը կատարող բոլոր պաշտոնյաներին վերածելով առանձնապես ծանր հանցագործության հանցակիցների»։