Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:40
16.09.22
85

Սամարղանդում հանդիպել են Չինաստանի և Թուրքիայի նախագահները

Img default alt hy

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումը կայացել է «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։

Հանդիպումը  կազմակերպվել է Ուզբեկստանի նախագահի ամառային նստավայրում փակ դռների հետևում և տևել է կես ժամ։