Լրահոս
Սպորտ
20:40
14.09.22
87

Սալվադորցի կիսապաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

Img default alt hy

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է սալվադորցի կիսապաշտպան Կևին Ռեյեսը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը Էլ Սալվադորի հավաքականի անդամ է, օրեր առաջ կրկին հրավիրվել է իր երկրի ազգային թիմ՝ արդեն «Ալաշկերտի» ֆուտբոլիստի կարգավիճակով:

Էլ Սալվադորի Մ-20, Մ-21 և Մ-23 հավաքականները ներկայացրած Ռեյեսը հանդես է եկել տեղի «Ագիլա», «Սանտա Տեկլա» և ՖԱՍ ակումբներում: