Լրահոս
Միջազգային
18:42
30.06.22
241

Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացել է

Img default alt hy

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո։

«Առավելագույն զգուշավորության շահերից ելնելով` նախագահը համապատասխան թեստավորումից հետո կվերադառնա աշխատանքային միջավայր»,- հայտարարել են նախագահի աշխատակազմից։

Մամուլի ծառայությունը չի հստակեցնում, թե կոնկրետ երբ է Զուրաբիշվիլին շփվել կորոնավիրուսով հիվանդի հետ։

Օրերս նախագահը այցելել էր Վատիկան։ Պետության ղեկավարի այցը համընկել է Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Զուրաբիշվիլին մասնակցել է բազմաթիվ սոցիալական միջոցառումների։ Հռոմի պապի հետ նա ներկա է գտնվել Սիքստինյան կապելլայում պատրիարքական «Սամեբա» երգչախմբի ելույթին: