Լրահոս
Հասարակական
10:49
13.08.25
348

Սահմանագոտու ճանապարհի պաշտպանող պատն այս տարի էլ չեն նորոգի․ Ոսկան Սարգսյան

Img default alt hy

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սահմանագոտու ճանապարհի պաշտպանող պատն այս տարի էլ չեն նորոգի

Հայ-ադրբեջանական սահմանագոտու Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը մոտակա բարձունքներում գտնվող ադրբեջանական դիրքերի կրակահերթերից պաշտպանող պատի մի մասը 2020թվականին քանդվել է, այն 5 տարի չեն նորոգում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Նախկինում մի քանի անգամ հայտնել եք․ Իջևան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի պաշտպանող քանդված մասը կնորոգվի առաջիկայում՝ ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակում»:

Ե՞րբ, ո՞ւմ կողմից է այդ քանդված հատվածը վերջապես նորոգվելու։

Մարզպետարանից պատասխանել են․ «Հ-37 Մ-4-Այգեհովիտ–Վազաշեն–Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության 22,3 կմ ճանապարհահատվածը ՀՀ ՏԿԵՆ կողմից նախատեսվում է հիմնանորոգել 2026 թվականին»»։