Լրահոս
Քաղաքական
22:55
23.02.23
172

Սա կրթական բացառիկ լավ հնարավորություն է մեր լրագրողների համար. Ագնեսա Խամոյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրել է․

«Երևանում մեկնարկել են քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր, լավ ընկեր Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական վարպետության հատուկ դասընթացները, որոնց ժամանակ մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեն անվճար լսելու ոչ միայն հայ, այլ նաև ռուս հայտնի մասնագետների դասախոսությունները։

Երեկ օրինակ ներկաների համար դասախոսությամբ է հանդես եկել ՌԲԿ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն և հանրահայտ հաղորդավար Իլյա Դորոնովը։

Կարծում եմ սա կրթական բացառիկ լավ հնարավորություն է մեր լրագրողների համար, և, իսկապես, հրաշալի աշխատանք է անում Վիկտորը»։