Լրահոս
Քաղաքական
12:40
29.06.22
457

Սա իմ անձի դեմ արված որոշում է, որովհետև ես Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ. Վահե Հակոբյան

Img default alt hy

Հանձնաժողովի նախագահի պաշտոնից ինձ հեռացնելով՝ իշխանությունը չի կարող կասեցնել իրենց դեմ ուղղված իմ պայքարը: Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով իրեն պաշտոնազրկելու՝ իշխող խմբակցության սկսած գործընթացը:

«Սա դեռ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումն է, երբ այն պաշտոնական դառնա, ես հայտարարություն կանեմ: Ամեն դեպքում ՔՊ-ի որոշումն ինձ համար առ ոչինչ է, որովհետև ՔՊ-ն և իր ղեկավարն ինձ համար առ ոչինչ են: Սա կոնկրետ իմ անձի դեմ արված որոշում է, որովհետև ես միշտ կոպիտ եմ արտահայտվել այս իշխանության հասցեին ու Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ: Իրենք մտածում են, թե այս քայլով ինձ կդնեն անելանելի վիճակում, կտխրեցնեն, բայց չարաչար սխալվում են: Այդ պաշտոնն իմ երազանքը չէր: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնեմ, թե՝ ոչ, մանդատ ունենամ, թե՝ ոչ, ես պայքարելու եմ Նիկոլի և նիկոլիզմի դեմ»,- նշել է Վահե Հակոբյանը:

Վահե Հակոբյանի խոսքով՝ եթե իր պաշտոնազրկումը տեղի ունենա, իշխող խմբակցություն չի անտեսի Դոնթի բանաձև:

«Բաբկեն Թունյանը, որպես նախագահի տեղեկալ, կվարի նիստերը, իրենք էլ նախագահի պաշտոնում որևէ մեկին չեն ընտրի: Իրենք անում են շատ ավելի վատ բաներ, ինչի մեջ մեղադրում էին նախկիններին: Դաշտում ցանկանում են մնալ միայն իրենք, բարի երթ եմ մաղթում»,- հավելել է Հակոբյանը: