Լրահոս
Միջազգային
23:35
23.02.23
140

«Ռուսներին սպանելու համար գերմանական տանկեր են էլի ուղարկվել». Ռուսաստանի գոյատևման պատերազմը

Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցի նախօրեին ՄԱԿ-ը հատուկ նստաշրջան է բացել: Մեկ տարում 13 միլիոն մարդ է փախստական դարձել կամ տեղահանվել Ուկրաինայի այլ շրջաններ: Ըստ ՄԱԿ-ի տվյալի՝ 7 հազարից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել:

Մոտ ժամանակներս պատերազմի ավարտվելու հավանականությունը կազմակերպության գլխավոր քարտուղարը «մշուշոտ» է անվանել:

Ռուսաստանի ներկայացուցիչը պնդել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ են ամբողջ աշխարհը պատերազմի մեջ ներքաշել: