Լրահոս
Հայաստան
16:33
17.06.22
128

Ռուսներից է դժգոհել Հայաստանի նախագահը Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ

Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ռուսական կողմն ընդունել է, որ Փառուխում իր պարտավորությունը չի կատարել:

Մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում, ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացել են որոշակի բարձունք գրավել, ասել է նա: Հայաստանի նախագահը նշել է նաև, որ քննարկումների ժամանակ իրենք շատ կոշտ դիրքորոշում են հայտնել և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմը ընդունել է, որ բացթողում կա, և հիմա, ըստ Խաչատուրյանի, ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու պատճառը: