Լրահոս
Միջազգային
21:45
21.11.24
566

Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտինը հանդես է եկել կոչով

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ գործողության գոտում տիրող իրավիճակի մասին հայտարարությամբ:

Նա ասել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ։

«Ռուսաստանը պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։

ՌԴ-ն Ուկրաինայի և բարեկամ երկրների քաղաքացիներին կխնդրի լքել հնարավոր ոչնչացման գոտիները»,-նշել է նախագահ Պուտինը։