Լրահոս
Տարածաշրջան
13:16
29.06.22
119

Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունը մինչև իր նպատակների իրականացումը. Պոլյանսկի

Img default alt hy

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Անվտանգության խորհրդի նիստում խոսել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամկետների մասին և հայտարարել, որ այն կշարունակվի մինչև նպատակների իրականացումը։

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկն էլ ընդգծել է՝ Մոսկվան շահագրգռված է Դոնբասի շուտափույթ ազատագրմամբ։ Դիվանագետի խոսքով՝ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և հասնելու է իր նպատակներին։