Լրահոս
Աշխարհ
17:45
25.02.23
129

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 775 քաղաքացի

Img default alt hy

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 775 պացիենտ՝ 1.4 տոկոսով ավելի քիչ, քան նախորդ օրը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանում մեկ օրում առողջացել է 11 հազար 208 քաղաքացի, որը 11.2 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ օրը առողջացածները:

Մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում գրանցվել է 1705 նոր դեպք, հոսպիտալացվել է 142 պացիենտ, 13 քաղաքացի մահացել է: