Լրահոս
Առողջապահական
15:45
16.09.22
86

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 59 035 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Img default alt hy

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 59 035-ով՝ նախորդ օրվա 56 126-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 8-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 66 576 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 20 324 039 դեպք: Վերջին օրը մահվան դեպքերի թիվն աճել Է 110-ով, դա առավելագույնն Է մայիսի 17-ից ի վեր: Մեկ օր առաջ արձանագրվել Էր 99 մահ՝ ընդամենը համավարակի սկզբից՝ 385 837: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում կազմել Է 50 020՝ նախորդ օրվա 49 752-ի դիմաց՝ մինչև 19 294 876:

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել Է քովիդով 4 178  հիվանդ՝ նախորդ օրվա 4 108-ի դիմաց (աճը՝ 1,7 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 41 տարածաշրջանում և նվազել 39-ում, ևս հինգում իրադրությունը մնացել Է անփոփոխ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: