Լրահոս
Տարածաշրջան
14:30
04.07.22
660

Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Սիրիայի հյուսիսում Թուրիքյաի Զիրնված ուժերի ծրագրած հակաահաբեկչական գործողությանը և դրա վերաբերյալ Ռուսաստանի առարկություններին, ասել է.«Թուրքիան ինքն է լուծում սիրիական տարածքից բխող խնդիրները։ Եթե վտանգ լինի, մեր երկիրը չի նայի ուրիշներին ու կվերացնի խնդիրը»։

Նա ընդգծել է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը իրավունք չունեն Թուրքիային ինչ-որ բան ասելու, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «Anadolu»-ն։

«Այնպես չէ, որ Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ գոհացնում է Թուրքիային։ Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը չափազանց թափանցիկ է»,- ասել է նա։