Լրահոս
Տարածաշրջան
22:15
19.06.22
222

Ռուսաստանին ջախջախելու՝ Արևմուտքի փորձերը տապալվում են ուկրաինական ճակատում

«Խաղաղություն՝ տարածքների դիմաց»․ այս շաբաթ պատերազմում արյունաքամ լինող Ուկրաինային Արևմուտքը ցույց տվեց խաղաքարտերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից հետո եվրոպացի տարբեր պաշտոնյաների շուրթերով Կիև մեսիջ ուղարկեցին, որ եղել է, կա ու լինելու է Ռուսաստանը, դրա հետ պետք է հաշվի նստել, զիջումների գնալ ու վերսկսել բանակցությունները:

Արևմուտքից փչած քամիներին անվերապահ հավատացած Զելենսկին, փորձագետների խոսքով, լսածին չի հավատում: Նա դեռ առաջվա համառությամբ զենք է խնդրում, պահանջում Եվրոպայից: Իսկ հին աշխարհամասում արդեն հասկանում են, որ պատերազմի 116 օրերի ընթացքում ոչնչացել է Ուրկաինայի զինանոցի 80 տոկոսը, արևելյան Ուկրաինան փաստացի ռուսական վերահսկողության տակ է և հիմա պետք է փորձել բանակցություններով փրկել գոնե Արևմտյան Ուկրաինան: