Լրահոս
Միջազգային
13:40
22.11.24
135

Ռուսական նոր սարսափազդու հրթիռը և Պուտինի սպառնալից ուղերձն՝ Արևմուտքին

 

Պուտինը աշխարհաքաղաքական ռումբ է պայթեցրել հինգշաբթի երեկոյան՝ իր հեռուստաուղերձով: Նա բացահայտել է, որ նույն օրը առավոտյան Ուկրաինայի վրա փորձարկել են ռուսական հիպերձայնային նոր բալիստիկ հրթիռ՝ ի պատասխան արևմտյան հեռահար զենքերով՝ Ռուսաստանին հասցված հարվածների: Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը սպառնացել է թիրախավորել նաև Ուկրաինայի դաշնակիցներին: