Լրահոս
Արցախ
13:30
24.02.23
104

Ռուբեն Վարդանյանը խոսել է պաշտոնանկությունից հետո

 

Պաշտոնանկությունից հետո առաջին հայտարարությունն է արել Ռուբեն Վարդանյանը: Արցախի արդեն նախկին պետնախարարն այսօր հեռավար մասնակցել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով երևանյան համաժողովին, որի ընթացքում Վարդանյանն ասել է՝ այսօր Արցախի սուբյեկտայնության ու անվտանգության խնդիր կա: Դա լուծելու համար պետք է դադարենք ապրել մեր ամենօրյա կյանքով ու պետք է տարբեր ճամբարներ անցած մարդիկ ուժ գտնեն, միավորվեն Արցախի շուրջ: