Լրահոս
Սպորտ
20:24
15.09.22
93

Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Img default alt hy

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի 20-ակի հաղթող շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է թենիսիստը: Ֆեդերերի կարիերայի վերջին մրցաշարը կլինի Լոնդոնում հաջորդ շաբաթ կայանալիք միջազգային մրցաշարը:

Ռոջեր Ֆեդերերը 41 տարեկան է: Նա 104 տիտղոս ունի նվաճած և «Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն է: Նա 8 անգամ հաղթել է Ուիմբլդոնում, 6 անգամ` Ավստրալիայի բաց առաջնությունում, 5 անգամ` ԱՄՆ բաց առաջնությունում և 1 անգամ էլ Ռոլան Գարոսում: