Լրահոս
Միջազգային
22:00
15.09.22
108

ՌԴ և Թուրքիայի նախագահները կարճ զրույց են ունեցել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում

Img default alt hy

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում` Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց են ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկու երկրների ղեկավարները մասնակցել են նաև ծառատունկի արարողությանը։

Ըստ տեղեկության` սեպտեմբերի 16-ին երկու երկրների նախագահները կանցկացնեն լիարժեք բանակցություններ։ Սպասվում է, որ նրանք գնահատական կտան հացահատիկի գործարքի իրականացմանը։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դա նախատեսվածի համաձայն չի իրականացվում։