Լրահոս
Սպորտ
11:22
02.09.22
73

Ռաֆայել Նադալը US օpen-ի երրորդ շրջանում է

Img default alt hy

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը երկրորդ հաղթանակն է տարել թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում մեկնարկած «Մեծ սաղավարտի տարվա հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի երկրորդ շրջանում Ռաֆայել Նադալն ուժերը չափեց Իտալիան ներկայացնող Ֆաբիո Ֆոգինիի հետ: 2 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում իսպանացին առավելության հասավ 4 սեթերից հետո` 2:6, 6:4, 6:2, 6:1: