Լրահոս
Իրավական
22:11
20.12.19
87

Քոչարյանը կմնա կալանավորված. ճնշումներ՝ դատարանի վրա՞

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Վեչաքննիչ դատարանը Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Մարտի մեկի գործը կշարունակվի քննվել առաջին ատյանի դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Քոչարյանի փաստաբանները համոզված են, որ դատարանի վրա նորից ճնշում է եղել: Այս անգամ վճռից մեկ օր առաջ ոստիկանության տարածած տեսանյութի տեսքով: Երկրորդ նախագահի որդին տեղի ունեցածը կայուն պրակտիկա է համարում: