Լրահոս
Քաղաքական
13:19
04.07.25
148

Քրեական հետապնդում է սկսվում ընդդիմադիր պատգամավորների դեմ. դատախազը մտել է ԱԺ

 

Գլխավոր դատախազը դարձյալ խորհրդարանում է: Աննա Վարդապետյանն այս անգամ միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու, քերական հետապնդում հարուցելու համար: Բացի այդ, արտահերթ նիստի օրակարգում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցը: