Լրահոս
Քաղաքական
17:45
15.09.22
95

ՔՊ խմբակցությունը Տիգրան Հակոբյանին ընտրեց ՀՌՀ անդամ

Img default alt hy

Խորհրդարանում ՔՊ խմբակցությունը Տիգրան Հակոբյանին ընտրեց ՀՌՀ անդամ՝ 66 կողմ ձայներով։

Հակոբյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը:

Ընդդիմությունը ոչ քննարկումներին, ոչ էլ քվեարկությանը չի մասնակցել։

Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հակոբյանը երդվեց.

«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները՝ երդվում եմ. հավատարիմ լինելով Սահմանադրությանը և օրենքներին՝ պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ կարծիք ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով»: