Լրահոս
Քաղաքական
10:32
18.06.22
361

ՔՊ-ում ընդդիմությունից վրեժխնդիր լինելու ծրագրեր են մշակում

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրել է․ ««Քաղպայմանագրում» ընդդիմությունից վրեժխնդիր լինելու ծրագրեր են մշակում։ ՔՊ-ն առավել քան մարտական է տրամադրված ընդդիմադիրների՝ խորհրդարան վերադառնալու կապակցությամբ: ՔՊ-ում քննարկել են ոչ միայն պաշտոններից զրկելու հարցը, որի մասին օրերս սկսեցին բացեիբաց խոսել, այլև որոշել, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին՝ խորհրդարան վերադառնալուց հետո, օր ու արև չեն տալու, պատժելու են փողոց դուրս գալու համար, հեգնելու են պայքարը ձախողելու առիթով: Այս ծրագրի գաղափարախոսը Նիկոլ Փաշինյանն է, օպերացիան, բնականաբար, ղեկավարելու է Վահագն Ալեքսանյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։