Լրահոս
Քաղաքական
16:39
28.09.22
165

Քոչարյանը պատրաստ է դուրս գալ քաղաքական պայքարից, եթե լինի հանրային աջակցություն վայելող ուրիշ մեկը

Ռոբերտ Քոչարյանն առնվազն «անարդար է» համարում այն ձևակերպումը, թե ինքը սպասում է մինչև գործող իշխանությունը հեռանա, ներքաղաքական իրավիճակը պայթի, հանգուցալուծվի և նոր միայն ինքը վերցնի իշխանությունը: Երկրորդ նախագահը հիշեցնում է՝ 2021-ի ընտրություններին ինքը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է եղել, ինչը նշանակում է, որ առնվազն չի խուսափել պատասխանատվությունից: