Լրահոս
Քաղաքական
22:47
28.09.22
108

Քոչարյանը պատրաստ է աջակցել նրան, ով կկարողանա համախմբել ժողովրդին

«Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակից մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիա պետք չէ»,- Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբվելու առաջարկին այսպես է արձագանքել Ռոբերտ Քոչարյանը: 

Նա վստահ է, որ ներքին ու արտաքին բոլոր մարտահրավերների լուծման բանալին երկրում գոնե մասնակի իշխանափոխություն անելն է: Ինքը պատասխանատվությունից չի խուսափում, բայց պատրաստ է նաև լքել քաղաքական պայքարի առաջնագիծը, եթե տեսնի, որ հորիզոնում կա լայն հանրային աջակցություն վայելող ուրիշ մեկը: