Լրահոս
Իրավական
21:59
30.06.22
143

Քննիչի վերցրած ցուցմունքը ոստիկանը իրականում չի տվել. սկանդալային ձայնագրություն ունի փաստաբանը

Փաստաբան Վահե Եփրիկյանը այսօր հրապարակել է մի քանի քաղաքացու կալանավորման վերաբերյալ երկու ոստիկանի ցուցմունքները, որոնք ջրի մեկ կաթիլի նման նույնական են:

Նույն բառերով, նույն շարադասությամբ տարբեր ոստիկաններ ցուցմունք են տվել հունիսի 3-ին կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների ու Դիմադրության շարժման մասնակիցների բախումից հետո կալանավորված քաղաքացիների դեմ: