Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
05.07.25
271

Քննչական կոմիտեում բարձիթողի վիճակ է․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրները պատմում են, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հարկաբաժինը սոդոմ-գոմոր է հիշեցնում։ Միջանցքներում ոտատակ դրված են տասնյակ համակարգիչներ, որոնք առգրավվել են տարբեր քրեական վարույթներով և ըստ էության իրեղեն ապացույց են հանդիսանում, բայց ապացույցներին ներկայացվող պահման պայմաններում չեն գտնվում։

Իսկական բարձիթողի վիճակ է, որ ցանկացած պահի` ում մտքով անցնի ինչ-որ բան տանել այնտեղից, հանգիստ կարող է դա անել։ Չնայած Քննչականից  իրեղեն ապացույց ճանաչված 590  հազար դոլարի հափշտակության դեպքից հետո արդեն ոչինչ զարմանալի չէ և կարելի է պատկերացնել, թե ինչ անհուսալի վիճակ է տիրում այս կառույցում, որի ղեկավարը դեռ քրեական գործի վրա թանաքը չչորացած վազում է Հ 1 և լիուբոլ անմեղության կանխավարկած խախտում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: