Լրահոս
Քաղաքական
18:40
19.06.22
837

Քանի կա Նիկոլը, նա խժռելու է հային, իսկ նրա կինը խրախճանքներ է կազմակերպելու հայի արյան վրա. Քրիստինե Նազարյան

Img default alt hy

Քրիստինե Նազարյանը գրում է.

«Այսօր նորից զինվոր զոհվեց:

Կզած Նիկոլի ու իր կիրթ ու դրական ընկերոջ «խաղաղության» հերթական զոհը:

Հերթական հայ օջախը ու բոլոր իրենց հայ համարողների տունը սուգ մտավ: Հերթական զոհը, որ էրատոյի համար հանուն ոչնչի է, բայց իրականում հանուն ՔՊ-ականների իշխանատենչության ու օր օրի հարստանալու ու կայֆերի:

Շատերն են գրում, որ ցավում են ու վշտացած են: Մի մասը անկեղծ, իսկ մյուս մասը հետ չմնալու համար (վերջիններս մի րոպե հետո լայքերը ու լացող սմայլիկները ստանալուց հետո, արծրունավարի գնալու են իրենց հերթական փիառ ակցիային):

Իսկ, եթե զինվորի հայրը վաղը որոշի իշխող ստահակախմբից արդարացիորեն հարցնել. «անասուններ, ինչու զոհեցիք որդուս» , ստահակի պաշտպան ոստիկանները նրան ծեծելու են այդ հարցի համար, պատռելու են նրա վրայի` զոհված որդուն պտկերող, վերնաշապիկը:

Չե՞ք հավատում, մոռացե՞լ եք, դե վերհիշեք , գուցե ոմանք նաև առաջին անգամ կյանքում մտածեն:

Քանի կա Նիկոլը, նա խժռելու է հային, իսկ նրա կինը խրախճանքներ է կազմակերպելու հայի արյան վրա, իսկ, եթե զինվորի ծնողը ըմբոստանա` նրան ծեծելու են:

Հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի զոհվածներին»: