Լրահոս
Հայաստան
10:44
17.06.22
117

Քաղավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- նշված է որոշման մեջ: