Լրահոս
Հայաստան
22:40
17.06.22
235

Քաղաքի հյուրերը վճարունակ են, Երևանում տները տեղացիների համար թանկացել են

Դեպի Հայաստան ռուսների հոսքին զուգահեռ՝ Երևանում աստղաբաշխական թվերի են հասնում անշարժ գույքի գները: Ըստ վերջին ամիսների վերլուծության՝ մայրաքաղաքում տների ու բնակարանների արժեքը ոչ միայն չի նվազելու, այլ մինչև տարեվերջ ավելի է բարձրանալու:

Վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ թանկացումներ են բոլոր վարչական շրջաններում: Կենտրոնում մեկ քառակուսի մետրի համար անշարժ գույքի արժեքը, այս տեմպով, շուտով կհասնի 2 հազար դոլարի: Իսկ վարձով բնակարանների արժեքը այս տարեսկզբից բարձրացել է գրեթե 50 տոկոսով: