Լրահոս
Քաղաքական
13:33
04.07.22
485

«Քաղաքական շրջահայացություն» ասելով` Ղազինյանը բարեմաղթանք է հղել և հաջողություն հայտնել «Դիմադրություն» շարժմանը․ Սեյրան Օհանյան

Img default alt hy

Մանդատը վայր դնելու որոշումը Արթուր Ղազինյանի որոշումն է, ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում նրա գործունեությունը մեր դաշինքում և խմբակցությունում։ Այս մասին «Tert.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուն, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մանդատը վայր դնելը չի նշանակում, որ ինքը մեր թիմում չէ։ Միասին աշխատել ենք, միասին բավականին լուրջ գործունեություն ենք ծավալել, նա շարունակելու է մնալ մեր թիմում և կշարունակնեք իր հետ աշխատելը՝ արդեն խորհրդարանից դուրս»,- ասել է Օհանյանը:

Օհանյանը նշել է, որ Ղազինյանը մանդատը վայր դնելը քննարկել էր և դաշինքի ղեկավարության և խմբակցության հետ։

Հարցին՝ որպես խմբակցության ղեկավար, իր կարծիքով, ի՞նչ է նկատի ունեցել Արթուր Ղազինյանը, երբ «Հայաստան» խմբակցության իր գործընկերներին մաղթել է «քաղաքական շրջահայացություն» և արդյո՞ք որևէ անհամաձայնություն է եղել խմբակցության միջև, Օհանյանը ասել է․

«Չեմ կարծում, որ որևէ անհամաձայնություն է եղել, համենայն դեպս՝ նա դրա մասին չի արտահայտվել։ Ղազինյանը, ինչպես ինքն է հայտնել, շարունակելու է մնալ մեր գաղափարակիցը։

«Քաղաքական շրջահայացություն» ասելով, կարծում եմ, ցանկացել է  անցյալի մեր բացթողումները և ձեռքբերումները հաշվի առնելով՝ բարեմաղթանք հղել և հաջողություն մաղթել «Դիմադրություն» շարժման պայքարին»։