Լրահոս
Հասարակական
17:56
17.06.22
464

Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան աշխատակցի կախված դին

Img default alt hy

Հունիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Պտղավան բնակավայրի բնակչ Կարեն Աբովյանն ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում դի կա կախված: 

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գտնվող կիսաքանդ պոմպակայանի առաստաղի ամրաձողից մետաղալարով կախված վիճակում հայտնաբերել են Պտղավան բնակավայրի բնակիչ, 57-ամյա  Մարինա Վ.-ի դին:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Կ. Աբովյանը Պտղավան բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ մահացածը աշխատում էր  Բագրատաշենի մաքսատանը: