Լրահոս
Հասարակական
18:51
15.09.22
152

ԱԻՆ փրկարարները մեկնել են Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, նրանցից մեկի հետ կապը կորել է

Img default alt hy

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․

«Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։

Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»։