Լրահոս
Հասարակական
15:03
25.06.22
255

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից

Img default alt hy

Հունիսի 25-ին, ժամը 08:04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ջ.) դուրս են բերել ջրամբարից: