Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:48
23.02.23
77

Պրեսինգ է պետք՝ Բաքվի նկատմամբ. ֆրանսիացի պատգամավորը փաստեր է հավաքել ադրբեջանցի գործակալների մասին

Փաստահավաք առաքելությամբ մեր երկիր եկած՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին վստահեցրել է, որ փորձում են Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ճանապարհի վրա դնել Եվրամիությանը:

Դաշնակցականների հետ Սյունիքից նոր վերադարձած եվրապաշտոնյան «հումանիտար աղետ» է անվանել այն, ինչ այսօր կատարվում է Արցախում և արձանագրել է, որ Ադրբեջանը, Լաչինի միջանցքը փակելով, էթնիկ զտման առաջին քայլն է արել: