Լրահոս
Միջազգային
22:41
30.06.22
150

Պուտինը չի ցանկանում գլխին նոր թշնամիներ հավաքել. Մոսկվայի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման՝ Թուրքիայի թողտվությանը

Թուրքիայի նախագահը հզոր հաղթաթուղթ է ձեռք բերել՝ զիջելով Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, պնդում են փորձագետները: Նրանց խոսքով՝ դեռ տեսնելու ենք, թե ինչպես է Էրդողանը օգտագործելու այդ հաղթաթուղթը:

Թուրքիան ռուսական կործանիչներն ամերիկյանով փոխարինելու առևտրում առավել շահավետ պայմաններ ստանալու ակնկալիք ունի: Իսկ թե ինչու է Ռուսաստանը սպասվածից մեղմ պատասխանում սպառնալիքը իր սահմաններին մոտեցնելուն, ըստ փորձագետների, պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է: Մոսկվան չի ցանկանում նոր թշնամիներ հավաքել գլխին: