Լրահոս
Միջազգային
20:50
21.11.24
202

Փողոցային մարտեր, արնաքամ լինող վիրավորներ՝ դիպուկահարի թիրախում. սարսափելի վկայություններ՝ Դոնեցկից

Դոնեցկի Կուրախովո քաղաքի համար մղվող թեժ մարտերը հումանիտար ճգնաժամ են առաջացնում: Այդ շրջանի 5 բնակավայրից տարհանել են քաղաքացիներին: Նրանցից ոմանք պատմում են, որ ջրով ու բահերով իրենք էին մարում հրթիռակոծությունից առաջացած հրդեհները: Բնակիչների պնդմամբ՝ ուկրաինացի դիպուկահարները թիրախավորում էին խաղաղ բնակիչներին, երբ իրենք փորձում էին օգնության հասնել վիրավոր զինվորներին: