Լրահոս
Հասարակական
10:30
25.02.23
75

Փլուզվել է բետոնե կամրջակը․ «Mitsubishi Montero»-ն արգելափակվել է

Img default alt hy

Փետրվարի 24-ին՝ ժամը 19։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի մոտակա ավտոտնակի մուտքի բետոնե հատվածը մասամբ փլուզվել է, ավտոմեքենան արգելափակվել է փլուզված հատվածում․ առկա է Գետառը ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ փլուզվել է բետոնե կամրջակը (մոտ 2 քմ)․ «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․) արգելափակվել է։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից և սահմանազատել տարածքը։