Լրահոս
Շոու բիզնես
11:57
29.06.22
113

Պիեռ Նարցիսին վերջին հրաժեշտի արարողությունը կրկին հետաձգվել է

Img default alt hy

ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Երգիչ Պիեռ Նարցիսին վերջին հրաժեշտի արարողությունը կրկին հետաձգվել է՝ այս անգամ հունիսի 29-ից հունիսի 30-ը։ Արտիստի նախկին կինը բացատրել է, որ դա տեղի է ունեցել հանգուցյալի մոր և քրոջ նախաձեռնությամբ։

«Նրանց հետ դիվանագիտական զրույցներ ենք ունեցել, ընտանեկան զրույցներ, ամեն ինչ արել ենք բարձր, դեսպանատան մակարդակով։ Վերջնաժամկետը հինգշաբթի է, հինգշաբթի թույլ կտան հրաժեշտ տալ»,- ասել է Նարցիսի նախկին կինը և հավելել, որ հրաժեշտի արարողությունից հետո մարմինն անմիջապես Կամերուն կուղարկվի: