Լրահոս
Քաղաքական
11:19
05.12.25
406

Պետք է մերժել այս այլանդակությունն ու այդ այլանդակությունը կրող ներկայիս իշխանությանը. Արծվիկ Մինասյան

Img default alt hy

Սա այլանդակություն է, հակապետականություն, հակաեկեղեցականություն, անամոթություն ու անբարո վարքագիծ։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Պետք է հանրությունը տեսնի, թե որքան պիղծ են այս մարդկանց արարքներն ու գործողությունները, որ անգամ մարդու ուղեղի մեջ չտեղավորվող մեղադրանքներ են ներկայացվում։ Ասենք յոթ-ութ տարվա, վաղեմության, ժամկետներն անցած ինչ-որ ենթադրյալ գործողությունների մասով, որն ակնհայտ է՝ շինծու է։ Դա փորձում են իրենց նպատակին ծառայեցնել։ Ես կարծում եմ առաջին հերթին սա պետք է ազդակ լինի հանրությանը հիմնովին, հիմնահատակ, արմատապես մերժելու այս այլանդակությունը, և այդ այլանդակությունը կրող ներկա քաղաքական իշխանությանը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։