Լրահոս
Միջազգային
18:10
18.06.22
313

Պայթուն՝ Քաբուլի տաճարում

Img default alt hy

Քաբուլում պայթուն է որոտացել սիկհերի տաճարում: Ներսում եղել է մոտավորապես 30 մարդ։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ինչպես նշում է Ariana News հեռուստաալիքն իր Twitter-ում, Աֆղանստանի ՆԳՆ-ն հաստատել է երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունը։ Բացի դրանից, հեռուստաալիքի տվյալներով, ևս մի քանի պայթյուններ են որոտացել քաղաքում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ՝ մայիսի 29-ին, Քաբուլի Գոլայե զբոսայգու տարածքում ականի պայթյունից երկու մարդ էր վիրավորվել։ Ականը տեղադրված է եղել հեծանիվի վրա, հարձակվողների թիրախը եղել է թալիբների ավտոմեքենան:

Ապրիլի 22-ին էլ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ գավառի մզկիթում էր պայթյուն որոտացել։ Մահացել էր 33 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Պայթյունն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը։