Լրահոս
Քաղաքական
22:27
28.09.22
646

«Պայքարն անպայման զենքով չէ, պայքարը բազմաշերտ է»․ Ռոբերտ Քոչարյան

44-օրյա պատերազմին հաջորդած երկու տարում ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի թիմը առաջնագիծն ամրացնելու համար: Երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ միայն երկու-երեք հենակետ է նորմալ կահավորել, այն էլ նկարելու, ցույց տալու համար: 

Ռոբերտ Քոչարյանը լուրջ չի վերաբերվում Փաշինյանի այն հայտարարությանը, թե փող կա, բայց ոչ բոլոր  երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին: Պնդում է, որ իր կառավարման 10 տարում նմանատիպ խնդիր ոչ մի անգամ չի առաջացել: