Լրահոս
Քաղաքական
17:40
27.12.25
553

Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արգիշտի Գևորգյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը այցելել են Ջերմուկի մարտական դիրքեր

Img default alt hy

Պատգամավոր մյուս գործընկերներիս հետ այս օրերին մեր երկրի առաջնագծում այցելում ենք Հայրենիք պահող զինվորներին, սպաներին, շնորհավորում Ամանորի առիթով, մաղթանքներ հղում։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ջերմուկի ուղղությամբ էի մեկնել իմ գործընկեր Արգիշտի Գեւորգյանի եւ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանի հետ։

Նրանց հետ այցը հոգեբանորեն շատ դժվար էր։

Երկուսն էլ Քառօրյային եւ 44-օրյային առաջին իսկ օրից եղել են առաջնագծում։

Այդ ժամանակ նրանք անառիկ կանգնել են Եղնիկներում, Տոնաշենում։ Իսկ հիմա մեր առաջնագիծը անցնում է Ջերմուկով։ Այն էլ թշնամու կողմից օկուպացված հատվածներով։

Գժվելու բան էր ընկերներիս համար։ Ուր էինք, ուր հասանք»,-գրել է նա։