Լրահոս
Քաղաքական
12:08
20.09.22
284

Պատերազմից էլ ավելի վտանգավոր․ Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ամենասարսափելին այն չէ, որ կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել։ Դրան միշտ պետք է պատրաստ լինել ու ավելորդ խուճապի չմատնվել (Նիկոլ Փաշինյանի դեպքում պատերազմը մեզանից անպակաս է լինելու)։

Ամենասարսափելին այն է, որ այդ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը կարող է լինել Նիկոլ Փաշինյանը (առանց մեկնաբանության), պաշտպանության նախարարը՝ Սուրեն Պապիկյանը (նա ավելի շատ հայտնի է ասֆալտ փռելու, այդ ասֆալտից գումարներ աշխատելու և գերթանկարժեք հարսանիք կազմակերպելու պատմություններով), գլխավոր շտաբի պետը՝ հանրության 99 տոկոսին անհայտ մեկը»։