Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:30
15.06.22
133

Պատերազմից առաջ Հռոմի պապն «անանուն հյուր» է ունեցել. Ֆրանցիսկոս Առաջինը չի հասկանում մարդկությանը

Մինչ Հռոմի պապը արձանագրում է, որ աշխարհը մաս-մաս ներքաշվում է 3-րդ համաշխարհային պատերազմի մեջ, որը, նրա խոսքով, կամ հրահրել են, կամ պարզապես չեն փորձել կանխել, ռուս-ուկրաինական պատերազմը շարունակում է թափ հավաքել:

Արևմուտքը, որ զինելով ու ուղղորդելով Զելենսկիի բանակին մոտ 100 օր ստիպել է հավատալ սեփական հաղթանակին, հիմա առաջ է մղում «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխզիջումների մասին հայտարարությունից 3 օր անց նմանատիպ մեսիջ է Կիև ուղարկել ԱՄՆ պետքարտուղարը: