Լրահոս
Իրավական
19:46
30.06.22
164

«Պատերազմ՝ անփորձ կոշկակարներով». պետական դավաճանության գործով Փաշինյանը մեղադրյալ կդառնա՞, թե՞ ոչ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս 2 ամիս ժամանակ է ուզել՝ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության գործում ներգրավվելու՝ զոհված զինծառայողների հարազատների պահանջին պատասխանելու համար:

Ծնողները դատախազություն էին գնացել ապրիլին ներկայացրած իրենց պահանջները չստանալուց հետո: Անցած ամիս Դավթյանը իրավապահներին ցուցում է տվել՝ վարչապետին կանչել հարցաքննության:

Ցուցումը մինչև հիմա չի կատարվել, գործը Քննչական կոմիտեում է: Ծնողները կասկածներ ունեն, որ իրապահաները գործը քնեցնում են: